Յուրաքանչյուր կազմակերպության արդյունավետ գործունեության համար կարևոր է ունենալ անհրաժեշտ սարքեր, կահույք, նյութեր և պարագաներ՝ մշտապես հասանելի և բավարար քանակով։
Մատակարարման գործընթացը, թեև տեխնիկապես պարզ է, սակայն կարող է խլել Ձեր ժամանակը՝ սկսած պահանջների ձևավորումից մինչև շուկայի ուսումնասիրություն, գնառաջարկների ստացում և վերջնական մատակարարում։ Արդյունքում կարող է առաջանալ նաև ֆինանսական ռեսուրսների ոչ նպատակային օգտագործում։
Հենվելով մեր բազմամյա փորձի և վստահելի մատակարարների հետ կայացած գործընկերային կապերի վրա՝ մենք առաջարկում ենք ապրանքների արագ և մատչելի մատակարարում՝ բարձր որակով և շուկայականից ցածր գներով։
Բացի այդ՝ երկարաժամկետ համագործակցության դեպքում առաջարկում ենք վիճակագրական վերլուծություն մատակարարումների և մնացորդների վերաբերյալ, ինչը նպաստում է արդյունավետ պլանավորմանը։
1) Մենք մատակարարում ենք
. Համակարգչային սարքեր և տեխնիկա
. Կենցաղային սարքավորումներ
. Գրասենյակային կահույք
. Գրենական պիտույքներ
. Սպառվող նյութեր (թուղթ, քարթրիջներ, թանաք և այլն)
. Հիգիենայի պարագաներ (զուգարանի թուղթ, սրբիչներ, օճառ, անձեռոցիկներ և այլն)
. Սուրճի պատրաստման սարքեր (ներառյալ՝ վարձակալությամբ)
. Սուրճ, թեյ, քաղցրավենիք, մրգեր և այլ
📞 Կապ հաստատեք մեզ հետ այսօր՝ խորհրդատվություն ստանալու և ծառայություն պատվիրելու համար։