Ծառայություններ

Մեր Ծառայությունները

Մենք՝ տեխնիկական սպասարկման և գրասենյակային ծառայությունների առաջատար մատակարարներից մեկը, առաջարկում ենք համալիր լուծումներ՝ հարմարեցված ձեր բիզնեսի պահանջներին։

Մենք առաջարկում ենք բարձրորակ մաքրության ծառայություններ գրասենյակային, առևտրային, արտադրական և այլ տարածքների համար՝ հենվելով մեր երկարամյա փորձի և պրոֆեսիոնալ անձնակազմի վրա։
Մեր մաքրման ստանդարտները ձևավորվում են անհատական մոտեցմամբ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հաճախորդի պահանջներն ու տարածքի առանձնահատկությունները։

Տարածքների մաքրման ոլորտում մենք առաջարկում ենք այս չորս հիմնական փաթեթները՝

. Ընդհանուր մաքրություն- մեկանգամյա ծառայություն՝ տարածքի խորքային և հիմնավոր մաքրմամբ։
. Շուրջօրյա մաքրություն – յուրաքանչյուր աշխատանքային օր մեր աշխատակցի ներկայություն և ընթացիկ մաքրության ապահովում։
. Առավոտյան / երեկոյան մաքրություն- հաճախորդի նախընտրած ժամերին՝ աշխատանքային օրը սկսելուց առաջ կամ ավարտելուց հետո մաքրության իրականացում։
. Մաքրություն շինարարական աշխատանքներից հետո- Շինարարության կամ վերանորոգման ավարտից հետո տարածքի խորքային մաքրում՝ շինաղբից մինչև բծերի հեռացում։

Ինչու ընտրել մեզ


. Պրոֆեսիոնալ թիմ և որակյալ աշխատանք

. Ցանկացած բարդության խնդիրների լուծում

. Ողջամիտ և հիմնավորված գներ Ժամկետների և պայմանավորվածությունների պահպանում

. Ժամանակակից սարքավորումներ և էկոլոգիապես մաքուր նյութեր

. Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ

. Աշխատանք՝ 24/7 ռեժիմով


Ձեզ անհրաժեշտ է մաքրություն՝ վստահեք մասնագետներին։


📞 Կապ հաստատեք մեզ հետ և պատվիրեք մաքրման ծառայություն արդեն այսօր։

Էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը կարևոր նախապայման է գրասենյակների և այլ օբյեկտների անխոչընդոտ աշխատանքի համար։ Էլեկտրաէներգիայի անջատումները կարող են բերել լուրջ խնդիրների, այդ թվում՝ բիզնեսի գործընթացների խաթարման։

Մեր փորձառու մասնագետները ապահովում են էլեկտրամատակարարման համակարգերի պատշաճ և անվտանգ շահագործում՝ իրականացնելով պարբերական և մասնագիտական սպասարկում։ Դա հնարավորություն է տալիս նվազեցնել էներգիայի ծախսերը և բարձրացնել արդյունավետությունը։

️Առաջարկվող ծառայություններ`

Մենք տրամադրում ենք սպասարկման հետևյալ երկու հիմնական տեսակները՝

. Կանխարգելիչ սպասարկում

. Հիմնական (ընդլայնված) սպասարկում


1)Կանխարգելիչ սպասարկում

Կանխարգելիչ աշխատանքները թույլ են տալիս ժամանակին հայտնաբերել հնարավոր անսարքությունները և նվազեցնել վթարների ռիսկը։

Ներառում է՝

. Սարքերի հողանցում

. Մալուխների մեկուսացում

. Բաշխիչ սարքավորումների կարգաբերում

. Կոնտակտային միացումների ստուգում

. Էլեկտրական սարքերի ջերմացման մոնիտորինգ և պատճառների վերացում (ըստ հնարավորության)


2)Հիմնական սպասարկում

Հիմնական սպասարկման փաթեթը ներառում է ամբողջական և խորացված ծառայություններ՝ համակարգի արդյունավետության ապահովման համար։

Ներառում է՝

. Ավտոմատ կառավարման համակարգերի ինտեգրում

. Լուսավորության և էներգամատակարարման ցանցերի սպասարկում

. Վթարային սնուցման համակարգերի տեղադրում և սպասարկում

. Էլեկտրական ջեռուցման կայանների սպասարկում

. Գեներատորների և UPS սարքերի տեղադրում ու սպասարկում

. Էլեկտրական վահանակների և պաշտպանիչ անջատիչների տեղադրում

. Լարման կայունացուցիչների տեղադրում

. Համակարգի արդիականացում և նոր տեխնոլոգիաների ինտեգրում

. Հին ցանցերի ապամոնտաժում և նորերի տեղադրում

. Տեղում խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն

. Մալուխների անսարքությունների վերացում և մեկուսացման վերականգնում

. Լրացուցիչ կետերի միացում, վարդակների, անջատիչների, լուսատուների տեղադրում

. Սարքերի վերանորոգում կամ փոխարինում (լամպեր, վարդակներ, անջատիչներ, ապահովիչներ և այլն)

. Արագ արձագանք արտակարգ իրավիճակներին (մասնագետը հասնում է մինչև 1 ժամում)

. Էլեկտրաէներգիայի հաշվիչների և չափիչ սարքերի տեղադրում, ցուցանիշների գրանցում


Գնային քաղաքականություն

Սպասարկման արժեքը հաշվարկվում է անհատական մոտեցմամբ՝ կախված հետևյալ գործոններից․

. Սպասարկվող տարածքի չափս

. Աշխատանքների տեխնիկական բարդություն

. Սարքավորումների տեղակայման հասանելիություն

. Լրացուցիչ շինարարական կամ մոնտաժային աշխատանքների անհրաժեշտություն

📞 Կապ հաստատեք մեզ հետ այսօր՝ խորհրդատվություն ստանալու և ծառայություն պատվիրելու համար։

Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անխափան աշխատանքը կարևոր է ցանկացած օբյեկտի բնականոն գործունեության համար։
Մեր մասնագետները ապահովում են ջրային համակարգերի արդյունավետ և անվտանգ շահագործումը՝ իրականացնելով ամբողջական տեխնիկական սպասարկում։


Մեր ծառայությունները ներառում են


. Սարքավորումների և խողովակաշարերի վիճակի գնահատում

. Ջրամատակարարման ցանցերում արտահոսքի հայտնաբերում

. Արտահոսքի մոնիտորինգի համակարգերի տեղադրում

. Ջրի ֆիլտրերի տեղադրում և սպասարկում

. Փականների և համակարգի մաքրում մեխանիկական աղտոտումներից

. Ժանգի և նստվածքների հեռացում

. Մաշված մասերի նորերով փոխարինում

. Ջրի պահեստային տարաների տեղադրում և սպասարկում

. Անսարքությունների հայտնաբերում և վերացում

. Ջրագծերի նորոգում կամ նորերի տեղադրում

. Կանխարգելիչ աշխատանքների իրականացում

. Ջրահեռացման խողովակների մաքրում և խցանումների վերացում

. Արագ արձագանք արտակարգ իրավիճակներին


Գնային քաղաքականություն

Սպասարկման արժեքը հաշվարկվում է անհատական մոտեցմամբ՝ կախված հետևյալ գործոններից․

. Սպասարկվող տարածքի չափս

. Աշխատանքների տեխնիկական բարդություն

. Սարքավորումների տեղակայման հասանելիություն

. Լրացուցիչ շինարարական կամ մոնտաժային աշխատանքների անհրաժեշտություն

📞 Կապ հաստատեք մեզ հետ այսօր՝ խորհրդատվություն ստանալու և ծառայություն պատվիրելու համար։

Ժամանակակից գրասենյակները հագեցած են բազմատեսակ անվտանգության համակարգերով, որոնք պահանջում են մասնագիտացված և պլանային սպասարկում։
Ճիշտ և ժամանակին իրականացված սպասարկումն ապահովում է համակարգերի անխափան աշխատանքը և նվազեցնում է վթարների և վտանգների ռիսկը։


1) Մեր սպասարկման շրջանակը

Մենք սպասարկում ենք հետևյալ համակարգերը՝


. Անվտանգության սարքեր, կապի և նախազգուշացման համակարգեր

. Տեսահսկման համակարգեր (CCTV)

. Մուտքի վերահսկման և սահմանափակման համակարգեր

. Հակահրդեհային ահազանգման համակարգեր

. Հրդեհաշիջման ավտոմատացված համակարգեր


2) Իրականացվող աշխատանքներ

. Անվտանգության սարքերի տեսողական զննում

. Համակարգերի տեխնիկական փորձարկում

. Էլեկտրաէներգիայի հիմնական և պահեստային աղբյուրների ստուգում

. Սարքավորումների աշխատանքի ախտորոշում

. Կանխարգելիչ պլանային սպասարկում

. Բաղադրամասերի նորոգում կամ փոխարինում ըստ անհրաժեշտության

. Արագ արձագանք արտակարգ իրավիճակներին և վթարների վերացում


Գնային քաղաքականություն

Սպասարկման արժեքը հաշվարկվում է անհատական մոտեցմամբ՝ կախված հետևյալ գործոններից․

. Սպասարկվող տարածքի չափս

. Աշխատանքների տեխնիկական բարդություն

. Սարքավորումների տեղակայման հասանելիություն

. Լրացուցիչ շինարարական կամ մոնտաժային աշխատանքների անհրաժեշտություն

📞 Կապ հաստատեք մեզ հետ այսօր՝ խորհրդատվություն ստանալու և ծառայություն պատվիրելու համար։

Գրասենյակային արդյունավետ աշխատանքի հիմնական պայմաններից մեկը կայուն և որակյալ կապի ապահովումն է։
Մեր թիմը մասնագիտացած է կապի և տվյալների փոխանցման բոլոր հիմնական համակարգերի սպասարկման մեջ՝ ապահովելով դրանց անխափան աշխատանքը։


1) ️ Մենք սպասարկում ենք


. Հեռախոսային կապի համակարգեր

. Տվյալների փոխանցման սերվերային և ծրագրային համակարգեր

. Տվյալների պահպանման համակարգեր


2) ️ Իրականացվող աշխատանքներ


. Սարքավորումների արտաքին զննում և ամբողջականության ստուգում

. Մոդուլների և համակարգերի տեխնիկական վիճակի և

. ֆունկցիոնալության ստուգում . Անսարքությունների հայտնաբերում և վերացում

. Տեխնիկական աջակցություն կապի կայունության ապահովման նպատակով

. Սարքավորումների տեղադրում և կազմաձևում

. Խորհրդատվություն՝ ցանցի արդյունավետության բարձրացման վերաբերյալ

. Վիճակագրական տվյալների հավաքագրում, պահպանում և վերլուծություն

. Հեռախոսակայանների և սերվերների սպասարկում

. Անլար ցանցերի նախագծում

. Համակարգչային ցանցերի նախագծում և մոնտաժ


Գնային քաղաքականություն

Սպասարկման արժեքը հաշվարկվում է անհատական մոտեցմամբ՝ կախված հետևյալ գործոններից․

. Սպասարկվող տարածքի չափս

. Աշխատանքների տեխնիկական բարդություն

. Սարքավորումների տեղակայման հասանելիություն

. Լրացուցիչ շինարարական կամ մոնտաժային աշխատանքների անհրաժեշտություն

📞 Կապ հաստատեք մեզ հետ այսօր՝ խորհրդատվություն ստանալու և ծառայություն պատվիրելու համար։

Օդորակման համակարգերի արդյունավետ աշխատանքը ապահովում է օպտիմալ միկրոկլիմա, կանխում աշխատակիցների հիվանդությունների տարածումը և բարելավում աշխատանքային միջավայրը։
Մեր փորձառու մասնագետները իրականացնում են ինչպես պլանային, այնպես էլ արտակարգ սպասարկման աշխատանքներ՝ ապահովելով համակարգերի երկարաժամկետ և անվտանգ շահագործում։


1) Մեր ծառայությունները ներառում են


. Օդորակման համակարգերի տեղադրում

. Սարքավորումների տեխնիկական վիճակի գնահատում

. Թերությունների, մաշվածության, վնասվածքների հայտնաբերում

. Էլեկտրական և մեխանիկական բաղադրիչների ստուգում

. Ֆրիոնի և այլ հեղուկների մակարդակի ստուգում

. Ներքին և արտաքին մասերի մաքրում փոշուց և կեղտից

. Ֆիլտրերի և մաշված մասերի փոխարինում

. Օդատարների և ներքին սարքերի ախտահանում (մանրէներ, սնկեր, բացիլներ և այլն)


1) ️Արտակարգ սպասարկման ցուցիչներ


Եթե նկատում եք հետևյալ նշաններից որևէ մեկը, խորհուրդ ենք տալիս անհապաղ դիմել մեր մասնագետներին․


. Տհաճ հոտ օդային հոսքի հետ համատեղ

. Բարձր աղմուկ կամ թրթռում միացման պահին

. Օդի հոսքի ուժի նվազում

. Սառեցման որակի վատթարացում


Գնային քաղաքականություն

Սպասարկման արժեքը հաշվարկվում է անհատական մոտեցմամբ՝ կախված հետևյալ գործոններից․

. Աշխատանքների տեխնիկական բարդություն

. Սարքավորումների տեղակայման վայրի հասանելիությունն

. Լրացուցիչ շինարարական կամ մոնտաժային աշխատանքների անհրաժեշտություն

📞 Կապ հաստատեք մեզ հետ այսօր՝ խորհրդատվություն ստանալու և ծառայություն պատվիրելու համար։

Համակարգչային սարքավորումները, ի տարբերություն այլ տեխնիկայի, պահանջում են կանոնավոր և մասնագիտացված սպասարկում՝ երկարաժամկետ, կայուն և անվտանգ աշխատանքի համար։
Մենք տրամադրում ենք ամբողջական սպասարկման ծառայություններ՝ ինչպես համակարգիչների, այնպես էլ դրանց հետ կապված սարքերի համար, ինչպիսիք են՝ տպիչներ, պատճենահանման սարքեր, սկաներներ և այլ գրասենյակային սարքեր։


1) Մեր ծառայությունները ներառում են


. Օպերացիոն համակարգի և ծրագրային ապահովման տեղադրում և սպասարկում

. Հակավիրուսային պաշտպանություն՝ թարմացումներ և վնասակար ծրագրերի հեռացում

. Տվյալների պահուստային կրկնօրինակման կազմակերպում

. Հովացման համակարգերի մաքրում, ջերմային մածուկի փոխարինում

. Քարթրիջների լիցքավորում կամ փոխարինում (տպիչներ, պատճենահանող սարքեր)

. Բաղադրիչների նորոգում կամ փոխարինում նորերով

. Այլ մասնագիտական համակարգչային ծառայություններ


Գնային քաղաքականություն

Սպասարկման արժեքը հաշվարկվում է անհատական մոտեցմամբ՝ կախված հետևյալ գործոններից․

📞 Կապ հաստատեք մեզ հետ այսօր՝ խորհրդատվություն ստանալու և ծառայություն պատվիրելու համար։

Յուրաքանչյուր կազմակերպության արդյունավետ գործունեության համար կարևոր է ունենալ անհրաժեշտ սարքեր, կահույք, նյութեր և պարագաներ՝ մշտապես հասանելի և բավարար քանակով։

Մատակարարման գործընթացը, թեև տեխնիկապես պարզ է, սակայն կարող է խլել Ձեր ժամանակը՝ սկսած պահանջների ձևավորումից մինչև շուկայի ուսումնասիրություն, գնառաջարկների ստացում և վերջնական մատակարարում։ Արդյունքում կարող է առաջանալ նաև ֆինանսական ռեսուրսների ոչ նպատակային օգտագործում։

Հենվելով մեր բազմամյա փորձի և վստահելի մատակարարների հետ կայացած գործընկերային կապերի վրա՝ մենք առաջարկում ենք ապրանքների արագ և մատչելի մատակարարում՝ բարձր որակով և շուկայականից ցածր գներով։

Բացի այդ՝ երկարաժամկետ համագործակցության դեպքում առաջարկում ենք վիճակագրական վերլուծություն մատակարարումների և մնացորդների վերաբերյալ, ինչը նպաստում է արդյունավետ պլանավորմանը։


1) Մենք մատակարարում ենք


. Համակարգչային սարքեր և տեխնիկա

. Կենցաղային սարքավորումներ

. Գրասենյակային կահույք

. Գրենական պիտույքներ

. Սպառվող նյութեր (թուղթ, քարթրիջներ, թանաք և այլն)

. Հիգիենայի պարագաներ (զուգարանի թուղթ, սրբիչներ, օճառ, անձեռոցիկներ և այլն)

. Սուրճի պատրաստման սարքեր (ներառյալ՝ վարձակալությամբ)

. Սուրճ, թեյ, քաղցրավենիք, մրգեր և այլ

📞 Կապ հաստատեք մեզ հետ այսօր՝ խորհրդատվություն ստանալու և ծառայություն պատվիրելու համար։