Էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը կարևոր նախապայման է գրասենյակների և այլ օբյեկտների անխոչընդոտ աշխատանքի համար։ Էլեկտրաէներգիայի անջատումները կարող են բերել լուրջ խնդիրների, այդ թվում՝ բիզնեսի գործընթացների խաթարման։
Մեր փորձառու մասնագետները ապահովում են էլեկտրամատակարարման համակարգերի պատշաճ և անվտանգ շահագործում՝ իրականացնելով պարբերական և մասնագիտական սպասարկում։ Դա հնարավորություն է տալիս նվազեցնել էներգիայի ծախսերը և բարձրացնել արդյունավետությունը։
️Առաջարկվող ծառայություններ`
Մենք տրամադրում ենք սպասարկման հետևյալ երկու հիմնական տեսակները՝
. Կանխարգելիչ սպասարկում
. Հիմնական (ընդլայնված) սպասարկում
1)Կանխարգելիչ սպասարկում
Կանխարգելիչ աշխատանքները թույլ են տալիս ժամանակին հայտնաբերել հնարավոր անսարքությունները և նվազեցնել վթարների ռիսկը։
Ներառում է՝
. Սարքերի հողանցում
. Մալուխների մեկուսացում
. Բաշխիչ սարքավորումների կարգաբերում
. Կոնտակտային միացումների ստուգում
. Էլեկտրական սարքերի ջերմացման մոնիտորինգ և պատճառների վերացում (ըստ հնարավորության)
2)Հիմնական սպասարկում
Հիմնական սպասարկման փաթեթը ներառում է ամբողջական և խորացված ծառայություններ՝ համակարգի արդյունավետության ապահովման համար։
Ներառում է՝
. Ավտոմատ կառավարման համակարգերի ինտեգրում
. Լուսավորության և էներգամատակարարման ցանցերի սպասարկում
. Վթարային սնուցման համակարգերի տեղադրում և սպասարկում
. Էլեկտրական ջեռուցման կայանների սպասարկում
. Գեներատորների և UPS սարքերի տեղադրում ու սպասարկում
. Էլեկտրական վահանակների և պաշտպանիչ անջատիչների տեղադրում
. Լարման կայունացուցիչների տեղադրում
. Համակարգի արդիականացում և նոր տեխնոլոգիաների ինտեգրում
. Հին ցանցերի ապամոնտաժում և նորերի տեղադրում
. Տեղում խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն
. Մալուխների անսարքությունների վերացում և մեկուսացման վերականգնում