Մեր Մասին







Մեր Մասին
Մենք մասնագիտացած ենք գրասենյակային, առևտրային և արտադրական տարածքների սպասարկման համալիր ծառայություններ մատուցելու մեջ՝ ապահովելով բարձր որակ, ճշգրտություն և անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի պահանջներին համապատասխան։ Մեր թիմը բաղկացած է փորձառու և որակավորված մասնագետներից, ովքեր պատրաստ են լուծել ցանկացած բարդության առաջադրանք՝ ժամանակակից տեխնոլոգիաների և փորձված մեթոդների կիրառմամբ։
Արդեն տարիներ շարունակ մենք ապահովում ենք հետևյալ ծառայությունները՝
- Մաքրման ծառայություններ
- Էլեկտրական համակարգերի սպասարկում
- Անվտանգության համակարգերի սպասարկում
- Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սպասարկում
- ՏՏ համակարգերի սպասարկում
- Օդորակման համակարգերի սպասարկում
- Համակարգչային և կենցաղային սարքավորումների սպասարկում
- Մատակարարումների իրականացում
Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ ցուցաբերված ուշադրությունը և հաճախորդին ուղղված ծառայությունների բարձր որակը այն հիմնական արժեքներն են, որոնց շնորհիվ մենք տարիներ շարունակ վայելում ենք վստահություն և կայուն համագործակցություն։
Միացե՛ք մեր գործընկերների մեծ ընտանիքին՝ վստահելով մասնագետների փորձին և մասնագիտացված ծառայություններին։

Մեր Նպատակը
Ապահովելով ամբողջական, որակյալ և հուսալի սպասարկում՝ դարձնել մեր հաճախորդների աշխատանքային միջավայրը կազմակերպված, անվտանգ և արդյունավետ։

Մեր Տեսլականը
Դառնալ տարածաշրջանում առաջատար կազմակերպությունը, որը մեկ գործընկերության շրջանակում տրամադրում է բազմաբնույթ ծառայություններ՝ տեխնիկական սպասարկումից մինչև մատակարարում՝ բարձր որակով, ճկուն լուծումներով և վստահելի համագործակցությամբ։

Մեր Արժեքները՝
- Պատասխանատվություն
- Որակ
- Հաճախորդակենտրոնություն
- Նորարարություն
- Թիմային աշխատանք
- Կայունություն